pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Պայմանագրերի և ընդհանուր իրավական սպասարկման ուղղության Ավագ իրավախորհրդատու

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

14/03/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Պայմանագրերի և ընդհանուր իրավական սպասարկման ուղղության Ավագ իրավախորհրդատու։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Լրացուցիչ տեղեկություն՝
  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր:
  • Բժշկական ապահովագրություն:

Աշխատանքային պարտականությունները

    • Բանկային ծառայությունների մշակման, ներդրման իրավական ուղեկցման ապահովում,
    • Պայմանագրերի օրինակելի ձևերի մշակման ապահովում,
    • Բանկի ներքին, անհատական իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության ապահովում,
    • ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրություն, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ ներքին իրավական և այլ փաստաթղթերում փոփոխությունների նախաձեռնում,
    • Բանկի տնտեսական գործունեության սպասարկման համար (վարկերի ստացման, ավանդների ներդրման, հաշիվների, այդ թվում՝ թղթակցային, բացման, վճարային համակարգերի մասնակցության եւ այլ) գործարքների իրավական սպասարկում, պայմանագրերի մշակում,
    • Փաստաթղթերի իրավական փորձաքննություն և եզրակացությունների տրամադրում Բանկի գործունեության ընթացքում ծագող իրավական հարցերի, խնդիրների վերաբերյալ,
    • Հաճախորդների ներկայացրած բողոք-պահանջների շրջանակներում բողոք-պահանջների վերլուծության վերաբերյալ իրավական եզրակացության տրամադրում, ՀՀ Ֆինանսկան համակարգի հաշտարարին ներկայացվող գրությունների, հաշտության համաձայնության համաձայնեցում,
    • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում։

    Պահանջվող որակավորումներ

    • Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է),
    • 3 տարվա մասնագիտական փորձ,
    • Փաստաբանի որակավորումը ցանկալի է,
    • MS Office,
    • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
    • Քաղաքացիական, բանկային, աշխատանքային օրենսդրության իմացություն:

    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով՝

     Պայմանագրերի և ընդհանուր իրավական սպասարկման ուղղության Ավագ իրավախորհրդատու

    Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

    Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Պայմանագրերի և ընդհանուր իրավական սպասարկման ուղղության Ավագ իրավախորհրդատու,այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:

    Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

     Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


      *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
      *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
      *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Ֆինանսիստ
    ՛՛ՏՈՐ՛՛ ՍՊԸ
    Լրիվ դրույք
    10/01/2026
    ԴԻՏԵԼ
    company_logo
    1C օպերատոր
    Gulf Armenia
    Լրիվ դրույք
    03/01/2026
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Հաշվապահ (ներքին հաշվառման)
    Dragon Garden
    Լրիվ դրույք
    26/12/2025
    ԴԻՏԵԼ