pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Սրահի մենեջեր-Արարատ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Արարատ

Վերջնաժամկետ`

13/12/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Հաճախորդների դիմավորում, ծառայությունների նկատմամբ պահանջների բացահայտում և ուղղորդում, 
  • Հաճախորդներին տեղեկատվական աջակցության իրականացում՝ վարկային կոդերի, վճարման չափերի և այլ տեղեկատվության տրամադրում՝ ինքնասպասարկման սարքերով վճարումներ կատարելու նպատակով,
  • Հերթերի կարգավորում,
  • Խաչաձև վաճառքների իրականացում,
  • Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
  • Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին հաշիվների քաղվածքների տրամադրում,
  • Քարտապաններին քարտերի տրամադրում,
  • Ըստ անհրաժեշտության աշխատավարձային նախագծերի ներգրավում,
  • Հաճախորդներին Մոբայլ բանկինգ, ինտերնետ բանկինգ վաճառք,
  • Հաճախորդներին՝ հնարավոր գործարքները Ինքնասպասարկման սարքով իրականացնելու ուղորդում և գործարքի իրականացման հարցում աջակցության ցուցաբերում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով սույն աշխատատեղի Փոխարինում բաժնում նշված մասնաճյուղերի պաշտոնների փոխարինումների ապահովում՝ այդ թվում գործուղումներ մեկնելու միջոցով,
  • Բանկի՝ Համապատասխանության ապահովման ոլորտը կարգավորող ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանում և կատարում, դրանց շրջանակում համագործակցում Բանկի Համապատասխանության ապահովման վարչության հետ,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների  կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն,
  • Վերջին 1 տարվա ընթացքում  առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ (նախընտրելի է ֆինանսաբանկային համակարգում) կամ Բանկում գործող նախաորակավորման ծրագրի մասնակցության դրական արդյունքի առկայություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ),
  • MS Office, LSBANK,
  • Բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, հաճախորդների սպասարկման հմտություններ:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Սրահի մենեջեր։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

    • Մրցակցային աշխատավարձ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
    • Մասնագիտական աճի հնարավորություն,
    • Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,
    • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
    • Բժշկական ապահովագրություն:
    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինքովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ Արարատ մասնաճյուղ Սրահի մենեջեր

    Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Սրահի մենեջեր - Արարատ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


      *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
      *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
      *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Ներքին դիտարկումների բաժնի աշխատակից
    Armeconombank OJSC
    Լրիվ դրույք
    25/08/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Հանրային կապերի և բրենդի կառավարման ուղղության առաջատար մասնագետ
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    31/07/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության Պատասխանատու
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    07/08/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    07/08/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Պրեմիում հաճախորդների հետ աշխատանքի ուղղության Ֆինանսական խորհրդատու
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    07/08/2024
    ԴԻՏԵԼ