pagebg
Ավագ իրավաբան-նույնականացնող

ՀՀ ԱՆ Թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

30/04/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Իրավական

Աշխատանքային պարտականությունները

  •  թարգմանված իրավական փաստաթղթերի իրավական վերանայում,
  • թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով,
  • աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵԱՏՄ իրավական հասկացությունների տեղայնացման հարցում,
  •  մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:

Պահանջվող որակավորումներ
  • իրավաբանության ոլորտում բարձրագույն կրթություն,
  • ՀՀ իրավական համակարգի` ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի գերազանց իմացություն,
  • իրավական հետազոտության գերազանց հմտություններ, համեմատական-իրավական վերլուծության գերազանց հմտություններ,
  • միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգային իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն,
  • իրավալեզվաբանական վերլուծության, միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ օրենսդրության և օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն,
  • ռուսերենի գերազանց իմացություն,
  • անգլերեն և/կամ այլ օտար լեզվի իմացությունը կհամարվի առավելություն,
  • արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն,
  • իրավական ակտերի թարգմանության կամ թարգմանությունների վերանայման բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Աշխատանքի նկարագրությունը
  • Պաշտոնը՝ Ավագ իրավաբան-նույնականացնող
  • Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք
  • Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով

Աշխատանքի նկարագիր՝ իրավաբան - նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ,

  • ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, դատական ակտերի և ՀՀ միջազգային
հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական վերանայման համար:

  • Աշխատավարձը՝ 297 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչպես նաև պետական
աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ:

  • Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 30.04.2024թ.:
Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր (CV)՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն,  [email protected] էլեկտրոնային հասցեին` «Թեմա» դաշտում նշելով այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Կրտսեր Իրավաբան
Spayka LLC
Լրիվ դրույք
16/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Գլխավոր իրավաբան-նույնականացնող
ՀՀ ԱՆ Թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ
Լրիվ դրույք
30/04/2024
ԴԻՏԵԼ