pagebg
Գլխավոր իրավաբան-նույնականացնող

ՀՀ ԱՆ Թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

30/04/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Իրավական

Աշխատանքային պարտականությունները

  •  թարգմանված իրավական փաստաթղթերի իրավական վերանայում,
  •  թարգմանված իրավական ակտերի լեզվաբանական գնահատում՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով,
  •  աջակցություն թարգմանիչներին և եզրաբաններին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ իրավական հասկացությունների տեղայնացման հարցում,
  •  մասնակցություն եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին:

Պահանջվող որակավորումներ
  • իրավաբանության ոլորտում բարձրագույն կրթություն,
  • ՀՀ իրավական համակարգի` ներառյալ հանրային և մասնավոր իրավունքի հիմնական ճյուղերի գերազանց իմացություն,
  • իրավական հետազոտության գերազանց հմտություններ, համեմատական-իրավական վերլուծության գերազանց հմտություններ,
  • միջազգային հանրային իրավունքի և ՀՀ օրենսդրության մաս կազմող միջազգայի իրավական գործիքների (ՄԱԿ, ԵՄ, ԵԱՏՄ) իմացությունը կհամարվի առավելություն,
  •  իրավալեզվաբանական վերլուծության, միջազգային և ԵՄ/ԵԱՏՄ օրենսդրության և օրենսդրական տեխնիկայի իմացությունը կհամարվի առավելություն, առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • անգլերենի գերազանց իմացություն,
  •  ռուսերենի լավ իմացություն,
  • արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած որակավորումը կամ մասնագիտացումը կհամարվի առավելություն,
  • իրավական ակտերի թարգմանության կամ թարգմանությունների վերանայման բնագավառում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Աշխատանքի նկարագրությունը
  • Պաշտոնը՝ Գլխավոր իրավաբան-նույնականացնող 
  • Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք
  • Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով

  • Աշխատանքի նկարագիր՝ իրավաբան - նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ,
ԵՄ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, ՄԻԵԴ վճիռների, դատական
ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական
վերանայման համար:

  • Աշխատավարձը՝ 396 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչպես նաև պետական
աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ:

  • Նախնական ընտրության փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման
(հայերենի և անգլերենի իմացություն, իրավական գիտելիքներ, իրավական վերանայման
հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները
կհրավիրվեն հարցազրույցի։

  • Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 30.04.2024թ.:
Դիմելու ընթացակարգը

Դիմելու համար կենսագրականը (CV)՝ հայերեն կամ անգլերեն, ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` «Թեմա» դաշտում նշելով այն
պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը:

 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Կրտսեր Իրավաբան
Spayka LLC
Լրիվ դրույք
16/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Ավագ իրավաբան-նույնականացնող
ՀՀ ԱՆ Թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ
Լրիվ դրույք
30/04/2024
ԴԻՏԵԼ