
Errand HR Agency
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
30/05/2025
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Կատեգորիա`
Լոգիստիկա
Ուսումնասիրել շուկան, փնտրել և գտնել բազմաթիվ բեռանփոխադրող ընկերություններ (Ցամաքային, ջրային, օդային),
Բանակցել բեռնափոխադրող ընկերությունների հետ և ստանալ հնարավորինս մատչելի գնառաջարկ,
Պահպանել գործնական և արդյունավետ փոխհարաբերություններ միջազգային գործընկերների և բեռնափոխադրող ընկերությունների հետ,
Պատրաստել բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթեր,
Ժամանակ առ ժամանակ ստանալ նոր գնառաջարկներ բեռնափոխադրող ընկերություններից,
Վերահսկել ապրանքների ներմուծման ժամանակացույցի պահպանումը,
Ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ։
Բարձրագույն կրթություն,
Համապատասխան աշխատանքային փորձ,
Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
MS Office իմացություն,
Թիմային աշխատանքի, զարգանալու և սովորելու ցանկություն,
Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան տաղանդներ և օգնել տաղանդներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը: