pagebg
Վաճառքի կրտսեր վերլուծաբան

Բեկոն Պրոդուկտ

Վայրը`

Հայաստան,Արզնի

Վերջնաժամկետ`

22/02/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վաճառք

Աշխատանքի նկարագրությունը

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Վաճառքի կրտսեր վերլուծաբանի՝ իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար:


Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի - Ուրբաթ 9:00-18:00


Աշխատանքային պարտականությունները

  • Իրականացնել վաճառքի վերլուծություն՝ կազմելով հաշվետվություններ և ապահովելով վաճառքի տվյալների ճշգրիտ ու ժամանակին մշակում,
  • Կազմել և տրամադրել հաշվետվություններ և ընդհանուր տեղեկություններ վաճառքի վաճառքի թիմերին,
  • Ապահովել POS նյութերի հայտերի համակարգումն ու տեղեկատվության փոխանցումը համապատասխան բաժինների միջև,
  • Ուսումնասիրել նոր և համանման ապրանքատեսակների վաճառքները, իրականացնել նոր ապրանքատեսակների վաճառքի մշտադիտարկում՝ սահմանված ժամանակացույցով,
  • Վերահսկել այցելությունների GPS տվյալների համապատասխանությունը վաճառակետերին,
  • Աշխատել սուպերմարկետների հետ՝ պատվերների, գնացուցակների և գնային փոփոխությունների մասով,
  • Հաշվարկել ֆիրմային խանութների և տաղավարների աշխատակիցների բոնուսները՝ սահմանված պլանի հիման վրա,
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարած լրացուցիչ առաջադրանքներ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, ֆինանասական և հարակից ոլորտներում,

  • Վերլուծական մտածողություն,

  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ,

  • Հետաքրքրություն թվերի «աշխարհի» նկատմամբ,

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,

  • Արագ կողմնորոշվելու կարողություն,

  • Սեփական առաջարկները հստակ և հիմնավորումներով ներկայացնելու ունակություն:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին սեղմելով Դիմել այստեղ կոճակը :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am  կայքից:

Ընկերության մասին

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: Ընկերության առաքելությունն է.
 - միավորել լավագույն մասնագետներին,
 - լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշներին՝ ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը,
 - լինել պատասխանատու հասարակության բոլոր շերտերի առաջ՝ գիտակցելով արտադրանքի կարևորությունը ողջ հասարակության համար։

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Խանութ Սրահի Վաճառքի Մենեջեր
Errand HR Agency
Լրիվ դրույք
19/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Գանձապահ
Իննոթեկ Մարկետ ՍՊԸ
Լրիվ դրույք
17/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Խորհրդատու-վաճառող (Արզնի)
Իննոթեկ Մարկետ ՍՊԸ
Լրիվ դրույք
17/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
B2B Վաճառքի մենեջեր
Errand HR Agency
Լրիվ դրույք
15/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Խորհրդատու-Վաճառողուհի
Mary Parfume
Լրիվ դրույք
08/02/2026
ԴԻՏԵԼ