page_bg
Լիզինգի մասնագետ

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/06/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Evoca-ն  փնտրում է լիզինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ և գործընկեր կառույցների հետ գործնական հարաբերությունների հաստատման ու պահպանման, լիզինգային գործարքների կազմակերպման համար: Կիրականացնի շուկայի վերլուծություն, ներքին իրավական ակտերի և հաշվետվությունների մշակում, ինչպես նաև նոր համագործակցությունների ներկայացում ղեկավարությանը:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝ 

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը:
Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

  • բժշկական ապահովագրություն, 
  • ճամփորդական ապահովագրություն, 
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ, 
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
  • վճարվող հանգստյան օրեր, 
  • սպորտ փաթեթ, 
  • անգլերեն լեզվի դասընթացներ, 
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականությունները

  • Կորպորատիվ հաճախորդների հետ գործնական հարաբերությունների հաստատում և պահպանում, 
  • Տեղական և միջազգային մատակարարների հետ գործնական հարաբերությունների պահպանում, 
  • մաքսային, տրանսպորտային և այլ պետական և ոչ պետական կառույցների, նախարարությունների հետ գործնական հարաբերությունների պահպանում, 
  • Նոր համագործակցությունների մշակում և ներկայացնում անմիջական ղեկավարին, 
  • Լիզինգով ձեռքբերվող առարկայի ուսումնասիրություն և ներկայացնում անմիջական ղեկավարին, 
  • Վարչության գործունեությունը կարգավորող Բանկի ներքին իրավական ակտերի մշակում, 
  • Կորպորատիվ հաճախորդների հետ լիզինգային պայմանագրերի կնքում,
  • Շուկայի վերլուծություն, լիզինգային պրոդուկտի բարելավման գծով առաջարկությունների մշակում, 
  • Հաշվետվությունների պատրաստում, 
  • Ղեկավարի հանձնարարությամբ բաժնի այլ գործառույթների իրականացում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում, 
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում` լիզինգային ծառայությունների ոլորտում, 
  • ՀՀ բանկային օրենսդրության, լիզինգի տրամադրման գործընթացների լավ իմացություն, 
  • MS Office ծրագրերի իմացություն, 
  • Ներգրավման և վաճառքների իրականացման զարգացած հմտություններ, 
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, 
  • Վերլուծական ճկուն միտք, 
  • Արագ սովորելու ունակություն և ցանկություն, 
  • Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։

Դիմելու ընթացակարգը

Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Լիզինգի մասնագետ»։
Խնդրում ենք հստակ նշել, որ այս թափուր պաշտոնի մասին տեղեկացել եք JobFinder.am կայքից։

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp

Ակտիվ աշխատանքներ