page_bg
Տեխնիկական սպասարկման մասնագետ

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/06/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Evoca-ն փնտրում է տեխնիկական սպասարկման մասանգետի, ով պատասխանատու կլինի կազմակերպության ՏՏ համակարգերի անխափան աշխատանքի ապահովման, տեխնիկական խնդիրների արդյունավետ լուծման և ցանցային ենթակառուցվածքի սպասարկման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝ 

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը:
Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

  • բժշկական ապահովագրություն, 
  • ճամփորդական ապահովագրություն, 
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ, 
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
  • վճարվող հանգստյան օրեր, 
  • սպորտ փաթեթ, 
  • անգլերեն լեզվի դասընթացներ, 
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականությունները

  • Տեխնիկական խնդիրների հայտնաբերում և կառավարում,
  • Նոր տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքի վերահսկում, 
  • Աշխատակիցներին ծրագրային հասանելիության տրամադրում, 
  • Տեխնիկական աջակցում, 
  • Ղեկավարի կողմից այլ հանձնարարականների իրականացում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն, 
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում, 
  • Active Directory, TCP/IP, DNS, DHCP, WLAN ընդլայնված գիտելիքներ, 
  • Համակարգիչների ֆիզիկական կառուցվածքի, օպերացիոն համակարգերի և ցանցային կոմուտացիայի տիրապետում,
  • Տեխնիկական անգլերենի իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն, 
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ, 
  • Զարգացած վերլուծական մտածողություն, 
  • Ակտիվ և արագ փոփոխվող միջավայրում ճկուն լինելու կարողություն, 
  • Վերջնաժամկետներին հետևելու կարողություն:

Դիմելու ընթացակարգը

Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Տեխնիկական սպասարկման մասնագետ»։
Խնդրում ենք հստակ նշել, որ այս թափուր պաշտոնի մասին տեղեկացել եք JobFinder.am կայքից։

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp

Ակտիվ աշխատանքներ