page_bg
Վաճառքի խորհրդատու

Errand HR Agency

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

23/06/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Վաճառք

Աշխատանքի նկարագրությունը

Խանութ-սրահում իրականացվում է տարբեր շինարարական ապրանքների վաճառք և սպասարկում, ինչպիսիք են՝ ջեռուցման համակարգեր, սալիկներ, խողովակներ, սանտեխնիկա, գործիքներ և այլ նյութեր:

Աշխատանքային պարտականությունները

  • Իրականացնել ապրանքների վաճառք և հաճախորդների սպասարկում,
  • Սրահում ապրանքների ցուցադրություն և ներկայացում,
  • Հաճախորդներին ամբողջական խորհրդատվություն և աջակցում։

Պահանջվող որակավորումներ

  • Կիրթ խոսք, շինանյութի ոլորտում պարտադիր է վաճառքի փորձառություն,
  • Ապրանքների մասին համապատասխան գիտելիքներ և հաշվարկների իրականացման հմտություն,
  • Ազատ հաղորդակցման կարողություններ,
  • Հետաքրքրված թեկնածուները պետք է ունենան գիտելիքներ և փորձ՝ հատկապես ջեռուցման համակարգերի և սալիկների ոլորտում:

Ընկերության մասին

Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան տաղանդներ և օգնել տաղանդներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը:

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp