pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Մուտքային հաղորդակցության խմբի մասնագետ (Կոնտակտային կենտրոն)

Ameriabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

23/06/2022

Աշխատավարձ`

Մրցակցային

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Մուտքային հաղորդակցության խմբի մասնագետ 

Ստորաբաժանում - Կոնտակտային կենտրոն

Աշխատանքի վայր - Երևան

Աշխատանքային գրաֆիկ - Ամբողջական դրույք

Վերջնաժամկետ - 23/06/2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`  Աշխատանքը հերթափոխով է : Բանկի ծառայությունների և պրոդուկտների մանրամասն ներկայացում առկա և պոտենցիալ հաճախորդներին, ինչպես նաև հեռավար կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլեկտրոնային փոստ, առցանց քննարկում (webchat), ինտերնետ բանկ և այլն) ստացվող հարցումների մշակում, խաչաձև վաճառքների իրականացում՝ ըստ թիմի անմիջական ղեկավարի կողմից սահմանված նպատակների և թիրախային խմբի:

Աշխատավարձ և արտոնությունների փաթեթ

Մրցակցային «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: Աշխատանքը գիշերային հերթափոխով է:

Աշխատանքային պարտականությունները

Արդյունավետորեն պատասխանել հեռախոսազանգերին և մշակել սպասարկման, ծառայությունների, գործարքների իրականացման վերաբերյալ հարցումները՝ ըստ Բանկում գործող ներքին իրավական ակտերի:

Տրամադրել համապարփակ խորհրդատվություն Բանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռավար կապի այլ միջոցներով, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ:

Իրականացնել բանկային ծառայությունների և պրոդուկտների խաչաձև վաճառք առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում՝ հեռախոսով կամ հեռավար կապի այլ միջոցներով:

Արագ արձագանքել քարտերի հետ կապված հարցումներին (գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայություններ)՝ մշտապես համագործակցելով Վճարային քարտերի բաժնի և «Ֆրոդ Մոնիթորինգի» բաժնի հետ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով:

Իրականացնել գործարքներ հաճախորդների հաշիվներով՝ հեռախոսով կամ հեռավար կապի այլ միջոցներով տրամադրվող ծառայությունների շրջանակներում:

Դրսևորել ճկունություն՝ կապված աշխատաժամերի և աշխատանքային պահանջներով պայմանավորված այլ փոփոխությունների հետ:

Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության:

Պահանջվող որակավորումներ

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսական կամ այլ ոլորտներում

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում

Սպասարկման, հեռախոսակապի միջոցով վաճառքի/շուկայավարման, վաճառքի խթանման և/կամ շուկայավարման փորձը կդիտվի որպես առավելություն:

Բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալը ցանկալի է:

Բանկային գործունեության, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իմացություն:

Հաղորդակցական հմտություններ

Ճնշման տակ աշխատելու ունակություն

Բանակցություններ վարելու հմտություն

Թիմում աշխատելու ունակություն

Սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակություն

Բացառիկ աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում

MS Office փաթեթի տիրապետում, «ՀԾ-Բանկ Գործառնական Օր» ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Դիմելու ընթացակարգը

Մրցույթին մասնակցելու համար լրացրեք ձեր տվյալները՝ սեղմելով ԴԻՄԵԼ 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Ameriabank is a corporate bank with integrated investment-banking and a limited number of retail banking services. The united team of Ameriabank and Ameria Group Companies provides individual financial-banking solutions. We carve out paths for improvement of your business and lifestyle, via both traditional and alternative, hyper-advanced banking technologies.

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Տնտեսական վերլուծության բաժնի մասնագետ
ԴՈՄՈՒՍ
Լրիվ դրույք
02/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Գլխավոր հաշվապահ
ԱՐՄՈՍ ՍՊԸ
Լրիվ դրույք
24/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Հաճախորդների գործառնական սպասարկման բաժնի մասնագետ
Մելլաթբանկ ՓԲԸ
Լրիվ դրույք
20/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Դիլինգ բաժնի մասնագետ
Մելլաթբանկ ՓԲԸ
Լրիվ դրույք
20/02/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար-օպերատոր
Gulf Armenia
Լրիվ դրույք
20/02/2026
ԴԻՏԵԼ