pagebg
Վաճառող-խորհրդատու

ԴՈՄՈՒՍ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

26/12/2025

Աշխատավարձ`

200-250.000

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Հաճախորդների սպասարկում

Նախընտրելի տարիք`

18 - 45

Աշխատանքի նկարագրությունը

«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վաճառողների իր մեծ թիմին միանալու համար՝ ունենալով շարունակական մասնագիտական աճ և կարիերայի զարգացման հնարավորություններ։

Աշխատանքային պարտականությունները

  • Տրամադրել խորհրդատվություն խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ` բացահայտելով հաճախորդի կարիքները,
  • Ներկայացնել հաճախորդներին վաճառակետում առկա ծառայությունները,
  • Տեղեկացնել գործող զեղչերի և ակցիաների, վճարման և ապրանքի ստացման կարգի մասին,
  • Ձևակերպել օգտագործման երաշխիքային ժամկետներ ունեցող ապրանքի անձնագիրը/երաշխիքային կտրոնը,
  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը համապատասխան բաժնում,
  • Հետևել գնապիտակների առկայությանը, դրանց ճիշտ դասավորվածությանը,
  • Պահպանել ընկերության կողմից սահմանված սպասարկման ստանդարտները՝ ապահովելով պատշաճ սպասարկում,
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված դասընթացներին՝ բարելավելով վաճառքի և սպասարկման հմտությունները։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Վաճառքի/սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում աշխատելու ունակություն, Սովորելու ցանկություն։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։ Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։ Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ ապահովելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: