page_bg
Գանձապահ

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

31/07/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Evoca-ն փնտրում է Գանձապահ, ով պատասխանատու կլինի դրամարկղային գործառնությունների կազամակերպման և հաճախորդների արդյունավետ սպասարկման համար։

Ի՞նչ արտոնություններ  կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը:

Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • Բժշկական ապահովագրություն,
  • Ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • Տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • Վճարվող հանգստյան օրեր,
  • Սպորտ փաթեթ,
  • Անգլերեն լեզվի դասընթացներ,
  • Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականությունները

  • Հաճախորդների սպասարկում,
  • Ընդունված սահմանաչափերով օպերատոր-գանձապահներին արժեքների տրամադրում և ընդունում,
  • Խոշոր գումարների դրամարկղային սպասարկում,
  • Ինկասացիոն ծառայության հետ աշխատանքների կազմակերպում,
  • Կատարված գործառնությունների վերաբերյալ փաստաթղթերի ստուգում,
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես գանձապահ,
  • Կանխիկի հետ աշխատանքային փորձ,
  • ՀՀ բանկային օրենսդրության գերազանց իմացություն,
  • ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
  • Արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գանձապահ»։
 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp