page_bg
Կորպորատիվ պրոդուկտների զարգացման մասնագետ

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

07/08/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Evoca-ն փնտրում է Կորպորատիվ պրոդուկտների զարգացման մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ հաճախորդների պահանջների ուսումնասիրման, նոր պրոդուկտների մշակման, առկա պրոդուկտների կատարելագործման և դրանց մրցունակության ապահովման համար։

    Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք

    Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

    • բժշկական ապահովագրություն, 
    • ճամփորդական ապահովագրություն, 
    • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
    • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
    • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
    • վճարվող հանգստյան օրեր, 
    • սպորտ փաթեթ, 
    • անգլերեն լեզվի դասընթացներ, 
    • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականությունները

  • Կորպորատիվ պրոդուկտների զարգացման գործընթացում շուկայի, մրցակիցների և կորպորատիվ հաճախորդների պահանջների ուսումնասիրության իրականացում,
  • Նոր կորպորատիվ պրոդուկտների և ծառայությունների գաղափարների մշակում,
  • Պրոդուկտների վերանայման տեխնիկական առաջադրանքների կազմում,
  • Պրոդուկտների վաճառքի ցուցանիշների դինամիկ վերլուծության իրականացում և վիճակագրության հետևում,
  • Պրոդուկտների բարելավմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում,
  • Վաճառքի թիմին պրոդուկտային տեղեկատվության տրամադրում և ուսուցումների կազմակերպման աջակցություն,
  • Պրոդուկտների վերաբերյալ ներքին կանոնակարգերի, ընթացակարգերի և փաստաթղթերի մշակում,
  • Ոլորտային միտումների և նորարարությունների հետևում։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն մասնագիտական ոլորտում,
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ նախընտրելի է պրոդուկտների զարգացման կամ թվային նախագծերի ոլորտում,
  • ՀԾ Բանկ համակարգի բազային տիրապետում,
  • Շուկայի և բիզնես վերլուծության հմտությունների տիրապետում,
  • Տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման կարողություն,
  • Նախագծերի կառավարման հմտություններ,
  • Անգլերենի և/կամ ռուսերենի լավ իմացություն։

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կորպորատիվ պրոդուկտների զարգացման մասնագետ»։

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp