page_bg
ԱԲ ռիսկերի կառավարման մասնագետ

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

07/08/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Evoca-ն փնտրում է Արհեստական բանականության գծով ռիսկերի կառավարման մասնագետ, ով պատասխանատու կլինի կազմակերպությունում մշակվող և կիրառվող AI լուծումների համապատասխանության ապահովման համար՝ ռիսկերի կառավարման, կարգավորող պահանջների, էթիկայի և տվյալների պաշտպանության սկզբունքներին։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

  • բժշկական ապահովագրություն, 
  • ճամփորդական ապահովագրություն, 
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
  • վճարվող հանգստյան օրեր, 
  • սպորտ փաթեթ, 
  • անգլերեն լեզվի դասընթացներ, 
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականությունները

  • AI կառավարման շրջանակի (AI Governance Framework), քաղաքականությունների, ստանդարտների և ընթացակարգերի մշակում և ներդրում,
  • AI համակարգերի ռեեստրի վարում, ռիսկերի բացահայտում, գնահատում և վերագնահատում՝ AI համակարգերի ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում,
  • AI/ML մոդելների վավերացման գործընթացին աջակցություն և մոդելային ռիսկերի մոնիթորինգի իրականացում, համապատասխանության ապահովում՝ AI համակարգերի նկատմամբ կիրառվող ներքին, արտաքին և միջազգային կարգավորող պահանջներին, տվյալների որակի, bias-ի և fairness-ի ռիսկերի գնահատում,
  • AI համակարգերի էթիկական ազդեցության գնահատում և explainability, transparency ու accountability սկզբունքների կիրառման վերահսկում,
  • AI-ի գործառնական ռիսկերի կառավարմանը մասնակցություն, AI պատահարների վերլուծություն և գործողությունների պլանների մշակում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն մաթեմատիկայի, տվյալագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ համապատասխան ոլորտում,
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ մոդելային ռիսկերի կառավարման, տվյալագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • AI Governance, Responsible AI (RAI), NIST AI RMF կամ այլ համապատասխան մասնագիտական որակավորման/սերտիֆիկացման առկայություն,
  • Արհեստական բանականության (AI/ML) մոդելների գնահատման և վերահսկման փորձ,
  • Ռիսկերի գնահատման, մոդելների վալիդացիայի և մոնիթորինգի ոլորտում մասնագիտական գիտելիքների տիրապետում,
  • Բանկային կարգավորող պահանջների, տվյալների պաշտպանության և AI Governance սկզբունքների իմացություն,
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման ունակություն,
  • Առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ԱԲ ռիսկերի կառավարման մասնագետ»։

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp