page_bg
Վարկերի հաստատման մասնագետ (Իրավաբանական անձանց)

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

16/07/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Evoca-ն փնտրում է վարկերի հաստատման մասնագետ, ով պատասխանատու կլինի իրավաբանական անձանց և ԱՁ հաճախորդների վարկային հայտերի ուսումնասիրության և գնահատման, հաճախորդների վարկունակության ու վարկերի ապահովվածության վերլուծության, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակներում որոշումների և եզրակացությունների տրամադրման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք


Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

  • բժշկական ապահովագրություն, 
  • ճամփորդական ապահովագրություն, 
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
  • վճարվող հանգստյան օրեր, 
  • սպորտ փաթեթ, 
  • անգլերեն լեզվի դասընթացներ, 
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականությունները

  • Իրավաբանական անձանց և ԱՁ հաճախորդների վարկային հայտերի դիտարկում և ուսումնասիրություն,
  • Իրավաբանական անձանց և ԱՁ հաճախորդների վարկային հայտերի վերաբերյալ, իր լիազորությունների շրջանակներում, որոշումների կայացում,
  • Իրավաբանական անձանց և ԱՁ հաճախորդների վարկային հայտերի վերաբերյալ, իր լիազորությունների շրջանակներում, եզրակացությունների ներկայացում,
  • Բաժնի ղեկավարի այլ հանձնարարությունների իրականացում։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ որպես վարկային մասնագետ (բիզնես վարկավորման ոլորտում),
  • Վերլուծական մտածողություն և փաստերը համադրելու կարողություն,
  • Բարձր ծանրաբեռնվածության պայմաններում արդյունավետ աշխատելու և ժամկետները պահպանելու ունակություն,
  • Միջազգային մասնագիտական որակավորումների առկայությունը դիտվում է որպես առավելություն,
  • Օտար լեզուների իմացությունը դիտվում է որպես առավելություն։

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարկերի հաստատման մասնագետ (Իրավաբանական անձանց)»։

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp

Ակտիվ աշխատանքներ